Լրահոս

04.02.2013 09:25


Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել

Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել

Փետրվարի 4-ին՝ ժամը 05։09-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05։17-ի դրությամբ երկու ավտոմեքենաներ դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակում են ընթացքը: Մինչ «Որսմար» ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06։20-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արգելափակումից դուրս են բերվել 4 ավտոմեքենա և շարունակում են ընթացքը: Ժամը 07։25-ի դրությամբ ձնակույտից դուրս է բերվել ևս 6 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներիի կողմից տեղում իրականացվում է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը