Լրահոս

07.02.2013 11:42


Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 7-ին` ժամը 09։45-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը