Լրահոս

07.02.2013 13:07


Թունիսում ընդդիմության առաջնորդի սպանությունից հետո կառավարության լիազորությունները սահմանափակվել են

Թունիսում ընդդիմության առաջնորդի սպանությունից հետո կառավարության լիազորությունները սահմանափակվել են

Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին որոշել է, որ պետք է նոր ազգային կառավարություն ձևավորվի, որի անդամները կուսակցական պատկանելություն չեն ունենա։ Այս որոշումը նա կայացրել է Թունիսի ընդդիմության առաջնորդի սպանությանը հաջորդած ցույցերին ընդառաջ: Մինչ այդ կառավարության ձևավորումը, գործողի լիազությունները սահմանափակվելու են։

Մեկ օր առաջ Թունիսի «Հայրենասերների Դեմոկրատական կուսակցության» քարտուղար Շուկրի Բելաիդային անհայտ զինված խմբավորման անդամների կողմից գնդակահարվել է։ Դրանից հետո երկրում բողոքի զանգավածային ալիք է սկսվել։ Ցուցարարները շրջափակել էին ՆԳՆ–ի շենքը, մի շարք քաղաքներում ցուցարարները հրդեհել են իշխող կուսակցության գրասենյակները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը