Լրահոս

07.02.2013 14:10


ԱԱԾ–ն ամեն ինչ անում է, որ Հայրիկյանի դեմ մահափորձը շտապ բացահայտվի

ԱԱԾ–ն ամեն ինչ անում է, որ Հայրիկյանի դեմ մահափորձը շտապ բացահայտվի

ԱԱԾ առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանն այսօր ԱԺ–ում ասել է, որ իրենք ամեն ինչ անում են, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շտապ բացահայտվի։ 

–Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ ոճրագործությունը արագ բացահայտվի,–հայտարարել է նա՝«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Ի դեպ, այս օրենքով ամրագրվում է, որ ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է կառավարության կողմից, վավերացվում է երկրի նախագահի կողմից և վերանայվում՝ անհրաժեշտության դեպքում.

«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Գերատեսչական ցանկերում ընդգրկվող տեղեկության վերտառությունը /անվանումը/ իր ամրագրման փաստի ուժով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու չափանիշները սահմանվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը