Լրահոս

07.02.2013 14:16


Հիդրոմետը նախազգուշացնում է

Հիդրոմետը նախազգուշացնում է

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայութունը տեղեկացնում է,  որ փետրվարի 7-ին հանրապետության տարածքում դիտվող տեղումները երեկոյան ժամերից կդադարեն, բացառությամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, որտեղ տեղումների դադար սպասվում է գիշերվա առաջին կեսին: 

 Փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` լեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույց, լեռնանցքներում` գետնաբուք, տեսանելիության անկում, ճանապարհների դժվարանցանելիություն:     

 Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

 Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին կբարձրանա  4-6  աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը