Լրահոս

07.02.2013 14:40


Քաղտեխնոլոգ. «Տարօրինակ է, որ Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց՝ մահափորձ»

Քաղտեխնոլոգ. «Տարօրինակ է, որ Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց՝ մահափորձ»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չափազանց տարօրինակ է համարում, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց որպես մահափորձ։

–Իրականում դա հանցագործություն է... Ոչ ոք մարդասպանի կողքը չի եղել, որ ասի ուզում էր սպաներ, թե վիրավորեր,–ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է «պետականության դեմ կատարված մահափորձ» արտահայտությանը, քաղտեխնոլոգը հիշեցրել է, որ պետականության խորհրդանիշը դրոշն է, օրհներգը, զինանշանը, բայց ոչ երբեք մարդը։

Իսկ Հայրիկյանի մատնանշած ռուսական իմպերիալիզմը, ըստ քաղտեխնոլոգի, պրոֆեսիոնալ զինվորականի կուղարկեր, այլապես ստացվում է, որ Հայրիկյանի դեպքում ռուսական իմպերալիզմի հատուկ ծառայությունները քիլերին ֆայլա բազարից են գտել, որ 30 սմ-ից վրիպեց.

–Եթե ուզեին ոչնչացնել, կոչնչացնեին։ Հայրիկյանը նաև այն ուժը չունի, որ իրեն ուզենան ճնշեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը