Լրահոս

07.02.2013 17:06


Հայտնաբերվել և կալանավորվել են

Հայտնաբերվել և կալանավորվել են

Փետրվարի 6-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982թ. ծնված  Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին 2012 թ. նոյեմբերի 18-ին Սամվել Շարբաթյանին սպանելու կասկածանքով: 

Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը կալանավորված են:

 

Այս խորագրի վերջին նյութերը