Լրահոս

08.02.2013 11:46


Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկու հայ է ձերբակալվե՞լ

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկու հայ է ձերբակալվե՞լ

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է երկու մարդ։

Լավատեղյակ նույն աղբյուրի վկայությամբ` ձերբակալվածները հայազգի են։

Հայրիկյանի նկատմամբ հարձակումը տեղի էր ունեցել անցած հինգշաբթի օրը` ուշ երեկոյան։

Նախագահի թեկնածուի ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։

Ինքը՝ նախագահի թեկնածուն, անցած շաբաթավերջին ենթադրություն էր հայտնել, թե իր վրա կրակողը հայ չէ։

Ձերբակալության մասին լուրը Ազգային անվտանգության ծառայությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են՝ նշելով միայն, որ քիչ անց հայտարարություն կտարածեն:

Նշենք, որ այսօր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՍԿՍՈՒԱԾ Է։ Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը