Լրահոս

08.02.2013 12:12


Մահացու վրաերթ կատարած վարորդը որոնվում է

Մահացու վրաերթ կատարած վարորդը որոնվում է

Փետրվարի 7-ին՝ ժամը 20։05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում  հաղորդում  է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988թ. ծնված Սիրանույշ Սարգսյանի դիակը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը