Լրահոս

08.02.2013 22:12


Հարց եկեղեցական իրավունքից հասկացողներին

Հարց եկեղեցական իրավունքից հասկացողներին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի հարց եկեղեցիական իրավունքից հասկացողներին: Օրինակ, դեսպանը չի կարող նստավայր ունենալ որևէ այլ տեղ, բացի իր հավատարմագրված երկրի մայրաքաղաքից, որովհետև մայրաքաղաքն է այդ երկրի քաղաքական կենտրոնը: Ինչքան գիտեմ՝ մեր հոգևոր մայրաքաղաքան է Էջմիածինը: 
Հարց` կարո՞ղ է կաթողիկոսը պաշտոնական նստավայր ունենալ Հայ առաքելական եկեղեցու կենտրոն հանդիսացող սբ. Էջմիածնից դուրս: Ես ի նկատի ունեմ հենց վանքի տարածքը:
Պետք է հաշվի առնել, որ երևանյան նստավայրը դա ամառանոց չի, այլ պաշտոնական կենտրոն: Բազմիցս հենց եկեղեցին է նշել, որ այդտեղ կաթողիկոսը պաշտոնական հյուրերի է ընդունելու: 
Ուզում եմ իմանալ, եթե հաջորդ կաթողիկոսն ուզենա պաշտոնական նստավայր ունենալ ասենք ոչ թե Երևանում, այլ ավելի մեծ ու ճոխ քաղաքում` Մոսկվայում կամ Ստամբուլում, ինչքանո՞վ դա կլինի օրինական, ինչքանո՞վ է կաթողիկոսի ցանկությունը օրինական հիմք` թափառական դարձնելու Լուսավորչի գահը»։

Այս խորագրի վերջին նյութերը