Լրահոս

08.02.2013 13:41


Արամ Մանուկյան. «Կարևոր է Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը՝ շարունակել պայքարը»

Արամ Մանուկյան. «Կարևոր է Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը՝ շարունակել պայքարը»

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ԱԺ ավանադական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրել է, որ ՀՀՇ–ն վարչության նիստ կհրավիրի, տարածքային կառույցների հետ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը քննարկելուց հետո համագումար կհրավիրի և կընդունի իր որոշումը։

–Կուսակցություն կուսակցության ներսում չի կարող լինել,–ընդգծել է Ա. Մանուկյանը՝ ներկայացնելով ՀՀՇ–ն ՀԱԿ կուսակցությանը միացնելու՝ օրենքով թույլատրելի տարբերակները. կա՛մ պետք է ստեղծել նոր քաղաքական միավոր, կա՛մ լուծարել հինը և միաձուլել դրանք, կա՛մ էլ վերակազմավորվել։  

Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գծել քո անցյալի և ապագայի միջև։ ՀՀՇ-ն երեք միջազգային կառույցների լիիրավ անդամ է: Եթե ընտրենք լուծարման ճանապարհը, ապա զրկվում ենք միջազգային բոլոր պարտավորություններից: Ես հակված եմ գնալու վերակազմավորման ուղով։ Այս գործընթացը կտևի մեկ ամիս,–ասել է Ա. Մանուկյանը,–ինձ համար կարևոր է ոչ կուսակցական ակտիվի ներգրավումը: Կարևոր է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը՝ շարունակել պայքարը և ղեկավարել կուսակցությունը: Ես ուրախ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է շարժման առաջնորդ։ Առողջ քաղաքական դաշտը պետք է համախմբվի Տեր-Պետրսյանի շուրջը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը