Լրահոս

08.02.2013 14:13


ԱԱԾ–ն հրապարակեց Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարածների անունները(տեսանյութ)

ԱԱԾ–ն հրապարակեց Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարածների անունները(տեսանյութ)

ԱԱԾ–ից հայտնում են, որ փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված   Սամվել Ալբերտի Հարությունյանը: 

Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության  շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի  մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

Այս խորագրի վերջին նյութերը