Քաղաքական

08.02.2013 14:57


ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին

ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում:

Զուրաբյանը հրապարակել է նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի կազմը:

Դրանում ընդգրկված են`  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Վահան Վարդերեսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Կարինե Դավոյանը, Եվա Ադամյանը, երիտասարդներից՝ Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Արեգ Գևորգյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը և ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը