Լրահոս

09.02.2013 12:08


Հրկիզել են Եգիպտոսի նախագահականի մուտքը

Հրկիզել են Եգիպտոսի նախագահականի մուտքը

Եգիպտոսում ցուցարարները հրկիզել են մայրաքաղաք Կահիրեում գտնվող նախագահական նստավայրի մուտքերից մեկը՝ մինչ այդ քանդելով բետոնե ու փշալարերի արգելապատնեշը։

Փետրվարի 2–ին էլ ցուցարարները քարեր և պայթուցիկ նյութով շշեր էին նետել նախագահ Մուհամեդ Մուրսիի նստավայրի ուղղությամբ։ Նախագահական նստավայրի բակում մի քանի ծառ էր բռնկվել,  կրակը սպառնում էր տարածվել շենքում:

ՆԳՆ ստորաբաժանումներին և զինվորականներին հաջողվել էր ցուցարարներին ետ մղել շենքի պարսպից: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը