Լրահոս

09.02.2013 13:07


Վարդենիսում բենզինի բռնկումից այրված Նվեր Երանոսյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Վարդենիսում բենզինի բռնկումից այրված Նվեր Երանոսյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Վարդենիսում բենզինի բռնկումից այրված 48-ամյա Նվեր Երանոսյանի մահվան կապակցությամբ ոստիկանությունում սկսվել է նախաքննություն, հարուցվել է քրեական գործ և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այդ մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից:

Նշենք, որ ոստիկանության տեղեկացմամբ` փետրվարի 7-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Նվեր Երանոսյանը «Օփել» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով ընկերների հետ երթևեկել է, ու երբ բենզինը վերջացել է, նա բեռնախցիկից բենզին է հանել ու փորձել լցնել բենզաբակը: Սակայն բենզինը լցվել է Երանոսյանի վրա ու նրա ձեռքի վառվող ծխախոտից հրդեհ է առաջացել: Ընկերներին չի հաջողվել ձեռքերով հանգցնել կրակը:

Երանոսյանն այրվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը