Լրահոս

09.02.2013 14:49


Վահան Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանին. «Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է»

Վահան Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանին. «Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է»
Վահան Հովհաննիսյանի պատասխանը Պարույր Հայրիկյանին
Կարծում եմ Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը «Ուրբաթ» ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկի չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը իհարկե ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հարյիկյանը իհարկե իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաև ելեւյթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է, որ որևէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուին:
Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր «ԿԳԲ»-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ և շատ ուրիշների համար բավական է, որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել «ԿԳԲ-ի ագենտ» ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը:
Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ, քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով, այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է: Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Անպայման բարձր եմ գնահատել այդ կառույցի դերը հայոց անկախության գաղափարը վառ պահելու գործում: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ, որ պետք է ներեղություն խնդրելու մասին մտածեմ:
Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. «Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես» : 
Մի բարկացիր, առավել ևս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես:
Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով:

Այս խորագրի վերջին նյութերը