Քաղաքական

10.02.2013 16:57


Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ

Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ

ԱԻՄ առաջնորդ և ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր դիմել է ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով։

Ըստ նրա՝ հրազենային վնասվածքն արդյունավետ քարոզչություն իրականացնելու համար անհաղթահարելի խոչընդոտ է առաջացնում։

ՍԴ–ն դիմումը կքննի 4 օրվա ընթացքում։ Հայրիկյանը չի բացառել, որ այդ ընթացքում ինքը կարող է մտքափոխվել ու հետ վերցնել դիմումը։ «Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերիս մասին տեղեկացնել, բայց կցանկանամ, որ  համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումը ետ կվերցնեմ, և ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին»,-ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայրիկյանը:

Թե ինչ կունենանք իրականում, դժվար է ասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը