Լրահոս

11.02.2013 09:49


Ավտոմեքենան ընկել է ձորակը

Ավտոմեքենան ընկել է ձորակը

Փետրվարի 11-ին՝ ժամը 07։47-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 10 մ հեռավորությամբ), իսկ մերկասառույցի պատճառով 7 ավտոմեքենա խցանվել է:

Հրշեջ-փրկարարները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել խցանումից:

Զոհեր և վիրավորներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը