Լրահոս

11.02.2013 21:18


Բրիտանիայում կատուն սովորել է քայլել երկու աջ թաթերի վրա (տեսանյութ)

Բրիտանիայում կատուն սովորել է քայլել երկու աջ  թաթերի վրա (տեսանյութ)

Բրիտանիայում ապրում է Քեֆի անունով մի հետաքրքիր կատու, որը սովորել է տեղաշարժվել  երկու աջ թաթերի վրա:  Քեֆիի տերը` 58-ամյա Սյու Գրիվսը, պատմում է, որ կատուն հետևի ձախ թաթը կորցրել է մոտ 10 տարի առաջ՝ ընկնելով մեքենայի տակ, վնասվել է նաև առջևի ձախ թաթը, որը շուտով ապաքինվել է: 2012թ., սակայն, այդ թաթի վրա քաղցկեղային ուռուցք է հայտնաբերվել, և բժիշկները ստիպված են եղել այն հեռացնել, իսկ Սյույին հայտնել են, որ Քեֆին այլևս չի կարողանա քայլել:

Որոշ ժամանակ անց Քեֆին ոչ միայն կարողացել է քայլել, այլ նաև վազել է։ Սա  անհավանական է թվում թե կատվի շրջապատում եղած մարդկանց, թե բժիշկներին: Սյուն ասել է, թե նման հրաշքը տեղի է ունեցել ոչ միայն իր շնորհիվ, այլ նաև հարևանի 8–ամյա աղջկա, ով Քեֆիին իր լավագույն ընկեր է համարում:  

Այս խորագրի վերջին նյութերը