Լրահոս

11.02.2013 19:26


ՊԿՊ–ների աճուրդ՝ 1մլրդ դրամ ծավալով

ՊԿՊ–ների աճուրդ՝ 1մլրդ դրամ ծավալով

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52102140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 255 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 152 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  103 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 908 164 852 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0010 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0395 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը