Լրահոս

23.06.2009 17:30


Հարություն Առաքելյան. «Վաղուց Վրաստանից հայության հետ կապված լավ լուրեր չենք լսում»

Հարություն Առաքելյան. «Վաղուց Վրաստանից հայության հետ կապված լավ լուրեր չենք լսում»

-Վաղուց Վրաստանից հայության հետ կապված լավ լուրեր չենք լսում, և ցանկալի կլիներ, որ գոնե երկու նախագահները կարողանային սկսել գործընթաց՝ ոչ բարիդրացիական դրսևորումները հարթելու ուղղությամբ,- «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով «Ինչպիսի՞ հարցեր կցանկանայիք, որ ընդգրկված լինեին Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման օրակարգում» հարցին ասել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա, ըստ ՀՌԱԿ ատենապետի, «Վրաստանը Ադրբեջանի հանդեպ վարում է ավելի մեղմ տրանզիտ քաղաքականություն, քան՝ Հայաստանի։ Մեզ մոտ բեռները գալիս են երկու անգամ ավելի թանկ։ Սա շատ կարևոր հարց է, որն ուղղված է մեր արտադրողների դեմ, քանի որ նրանք շատ ծանր վիճակում են Տիգրան Սարգսյան կոչված արարածի գործունեության արդյունքում՝ և՛ որպես ԿԲ նախագահի, և՛ որպես վարչապետի։ Հետևաբար կարևոր է, որ տրանզիտ ապրանքների սակագներն ուղղակի իջեցվեն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը