Լրահոս

12.02.2013 11:59


Հաջորդ Հռոմի Պապը կարող է սևամորթ լինել

Հաջորդ Հռոմի Պապը կարող է սևամորթ լինել

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի իրավահաջորդի ամենահավանական թեկնածուն համարվում է կարդինալ Ֆրենսիս Արինզեն։ Հատկանշական է, որ նա սևամորթ է, և սևամորթ առաջնորդ ունենալու ԱՄՆ–ի օրինակով կաթոլիկ աշխարհն էլ կարող է ի՛ր սևամորթ հոգևոր առաջնորդն ունենալ։   

Կարդինալ Ֆրենսիս Արինզեն հավանական թեկնածուների շարքում էր նաև 2005 թվականի կոնկլավի ժամանակ։ Այն ժամանակ նա Հովհաննես Պողոս II Հռոմի Պապի ամենամոտ խորհրդականն էր։

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն իր գահը պաշոտնապես կլքի փետրվարի 28-ին: Այդ պաշոտնի հավանական թեկնածուներն այս պահին հինգն են՝ բացի Ֆրենսիս Արինզենից, նաև՝ Փիթեր Տարկսոն, Մարկ Ուելլը, Միլանա Անջելո Սկոլան և Տարչիզիո Բերտոնեն:

Թե նրանցից ով կդառնա Հռոմի Պապ, հայտնի կդառնա մինչև մարտի 31-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը