Լրահոս

13.02.2013 21:34


Ռուսաստանում «Angry Birds» խաղային զբոսայգիներ կբացվեն

Ռուսաստանում «Angry Birds» խաղային զբոսայգիներ կբացվեն

Ֆինլյանդիայի «Ռովիո» կազմակերպությունը, որը ստեղծել է հայտնի «Angry Birds» խաղը, մտադիր է այս տարի Ռուսաստանում խաղային զբոսայգիներ բացել: Այդ մասին հայտնել է «Ռովիո» ընկերության մարքեթինգի տնօրեն Պիտեր Վեստերբակին, ով պնդում է, թե իրենց խաղային զբոսայգիները, ի տարբերություն, օրինակ, Դիսնեյլենդի, ավելի սերտ են և հաճախակի այցելության համար մատչելի:

Նմանատիպ այգիներն արդեն գործում են Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ֆինլյանդիայում, իսկ մոտակա 12 ամսում կբացվեն նաև Ռուաստանում:  «Ռովիո» կազմակերպությունը նաև մտադիր է «YouTube»-ում սկսել «Angry Birds» մուլտաշարի ցուցադրությունը.  ամեն շաբաթ նոր սերիա է թողարկվելու:  

Այս խորագրի վերջին նյութերը