Լրահոս

13.02.2013 17:35


Նախագահի թեկնածուները նևրոզ չունեն, բայց նևրոտիկ են. հոգեթերապևտ

Նախագահի թեկնածուները նևրոզ չունեն, բայց նևրոտիկ են. հոգեթերապևտ

Հոգեթերապևտ և սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը այսօր լրագրողներին ասել է, որ ընտրապայքարում գտնվող ՀՀ նախագահի այժմյան բոլոր թեկնածուները նևրոտիկ վիճակում են։ Նևրոտիկ են նաև նրանց թիմի անդամները։ Բայց բժիշկը հանգստացնում է, որ այդ վիճակը կանցնի փետրվարի 18–ից հետո։ Վտանգ կա, սակայն, որ նևրոտիկ վիճակը կարող է վերաճել նևրոզի:

Բժիշկը նաև նկատել է, որ թեկնածուների նյարդային համակարգը կարող էր հավասարակշռությունից դուրս գալ, եթե ընտրությունները 2 շաբաթով հետաձգվեին:

–Նևրոզը սիրո թշնամին է,–ասել է բժիշկը՝ ավելացնելով, որ այն առաջանում է սթրեսներից, իսկ բուժվում դեղորայքների, կլիմայի փոփոխության, առողջարանի, ճիշտ սննդակարգի և նյարդային համակարգի ինքնամարզման միջոցով.

–Եթե երեխան սթրես տարավ, կարող է սկսել կակազել, միզել տակը, դա նույնպես նևրոզի դրսևորում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը