Աշխարհ

14.02.2013 10:16


Այսօր Իվանիշվիլին կժամանի Թուրքիա

Այսօր Իվանիշվիլին կժամանի Թուրքիա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր կժամանի Անկարա։ Բացի Էրդողանի հետ հանդիպումից, Իվանիշվիլին առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ։

 Էրդողանն ու Իվանիշվիլին քննարկելու են երկկողմ համագործակցության խորացմանը նվիրված հարցեր։ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում լինելու է նաև պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով, ինչպես արդեն հատնել էինք, Թուրքիայից հետո պաշտոնական այցերով կլինի Հայաստանում և Ադրբեջանում:

Այս խորագրի վերջին նյութերը