Լրահոս

15.02.2013 11:51


Իվանիշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ

Իվանիշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ

Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր նստավայրում ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։  Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Իվանիշվիլին նշել է, որ հանդիպման հիմնական թեման ծավալվել է երկու հարևան պետությունների միջև առկա հարաբերությունների խորացման շուրջ:

Թուրքիայի նախագահի հետ առանձնազրույցին նախորդել էր Իվանիշվիլիի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Դրա ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ 

Այս խորագրի վերջին նյութերը