Լրահոս

19.02.2013 09:50


Դավիթ Հարությունյան. «Մեծապես կիսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը»

Դավիթ Հարությունյան. «Մեծապես կիսում ենք  Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը»

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը,  արձագանքելով  մամլո ասուլիսին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, հայտնել է.

 Մեծապես կիսում ենք մամլո ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողո­վուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախա­գահական ընտրությունների ամփոփման համար: Պարզապես հարկավոր է առանց շտապողականության և շահարկումների ավարտել գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները և շարժվել առաջ: Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը:

Այս խորագրի վերջին նյութերը