Լրահոս

19.02.2013 12:47


Ժամը 16:00-ին Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը

Ժամը 16:00-ին Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը այսօր ժամը 16:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net–ի թղթակցին հայտնեց նրա շտաբի պատասխանատու Արմեն Գրիգորյանը: Ներկայումս Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, և նա պատրաստվում է միանալ քաղաքացիական շարժմանը հացադուլը դադարեցնելուց հետո:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին: Նա պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահի թեկնածության գրանցումը:

Այս խորագրի վերջին նյութերը