Լրահոս

19.02.2013 16:05


Սերժի երկու պարտությունները

Սերժի երկու պարտությունները

Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կրեց երկու պարտություն՝ քաղաքական եւ մարդկային: Եւ եթե Պյուղոսյան հաղթանակի փաթեթավորմամբ նրա քաղաքական պարտությունը արժանի է պարսավանքի ու հեգնանքի, ապա նրա մարդկային, անձնական, գաղտնի պարտությունը կարեկցանք է հարուցում: Նա այնքան էր ուզում հաղթել արանց կեղծիքների, այնքան էր երազում ջնջել մարտիմեկյան խարանն իր ճակատից, այնքան ջանք էր թափել մրցակիցներին ջրիկացնելու ու անլրջացնելու համար, որ ինքն էլ հավատաց մի պահ, որ ՛՛ հնարավոր՛՛ է... Համենայնդեպս, դերեւս ընտրությունների շեմին նրա նախընտրական շտաբերը հրահանգ էին ստացել ՛՛ճշտով գնալ՛՛, ՛՛չխբել՛՛ ՝ ՀՀԿ թեկնածում իսկապես վստահ էր, որ կհաղթի ՛՛մաքուրով՛՛: Երիտհայերի նրա շքախումբը նույնպես վստահեցնում էր չլսել ՛՛հին գելերին՛՛ ու ՛՛չլցնել՛՛ քվեատուփերը նախօրոք պատրաստված կեղծ թերթերով: Ինչպես կասեր Չերնոմիրդինը՝ ուզում էին լավ լիներ, բայց ստացվեծ ինչպես միշտ: Այսինքն՝ ՛՛մաքուրով՛՛ չստացվեծ: ՛՛Հինգահազարանոց ժողովրդի՛՛ փուչիկն էլ պայթեց, ինչպես մնացած բոլորը՝ անգամ հուսահատված, ջլատված, ահաբեկված ու պառակտված մեր ժողովուրդը միեւնույն է քվեարկեց ստի, կեղծիքի ու բռնության դեմ: Եւ այդժամ, ավելի ստույգ, երեկոյան 8-ին, եռբ բոլոր տեղերից եկան նրա պարտության մասին լուրերը, նա տեղի տվեց, այսինքն քաղաքական պարտությանն ավելացրեց մարդկայինը՝ նա հրամայեց ՛՛լցնել՛՛: Ու ՛՛հին գելերը՛՛ գործի անցան՝ մտան, ջարդեցին, ծեծեցին, սպառնացին, մի խոսքով վարվեցին ՛՛ինչպես միշտ՛՛: Դա նույնքան անծուսափելի էր, որքան էլ կանխատեսելի: Մենք ամիսներ շարունակ հորդորում էինք չմտնել ՛՛սատանայի մայլա՛՛ եւ քյանդրբազություն այնտեղ չանել, ղումարբազի հետ մատնոց չխաղալ: Այդ դաշտում մենք պարտվելու ենք միշտ: Փոխարենը՝ կոչ էինք անում ու հիմա էլ ենք անում լծվել ոչ թե նոր փրկիչ-առաջնորդ փնտրելու-ընտրելու, այլ նոր իշխանություն, նոր խորհրդարան, նոր պետություն կերտելու գործում, որտեղ պետք են բոլորը՝ եւ Րաֆֆին, եւ Պարույրը, եւ Անդրեասը, եւ Հրանտը, եւ մենք բելերս, ով չի վաճառում իր ձայնն ու Հայրենիքը 30 արծաթով: Ես չեմ շնորհավորում իմ հին ընկեր Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նա սթափ է մնացել այս պայմաններում, պետք է հասկանա, որ քվեարկում էին ոչ այնքան իր օգտին, որքան համակարքի դեմ: Ես կարեկցում եմ Սերժ Սարգսյանին՝ նա այնքան ստեր ստեղծեց ու լսեց, որ ի վերջո ինքն էլ հավատաց ու դռանց զոհը դարձավ: Ես չեմ շնորհավորում մեզ բոլորից, քանզի բարոյական հաղթանակը, որն իհարկե արձանագրվեց այդ գիշերը, այլեւս բավարար չէ: Անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, ինչպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար է իշխանափոխությունը: Այժմ եկել է համակարգի փոփոխքւթյան պահը: Պայքարը նոր է սկսվում: Եկեք վաղը երեկոյան Մաշտոցի պուրակ՝ մենք միայն միասին կարող ենք հաղթել:

Տիգաչան Խզմալյան

Այս խորագրի վերջին նյութերը