Լրահոս

20.02.2013 10:20


Դեպի նոր սերնդի Հայոց ազգային պետություն անցումային փուլը կարող է այսօր սկսվել

Դեպի նոր սերնդի Հայոց ազգային պետություն անցումային փուլը կարող է այսօր սկսվել

Երեկվա տպավորությունս այն է, որ Րաֆֆին շվարած է իրեն գլխավոր ընդդիմադիր թեկնածու ընկալած ժողովրդի՝ ապապետական վարչակարգի դեմ միահամուռ քվեարկության արդյունքներից: Իր երեկվա վարքագիծն, այս առումով, ցավոք, հեռու էր հստակ, անզիջում և վերջնագրային լինելուց: Արդեն իսկ շատ թանկագին ժամանակ է կորել: Ու թեև Րաֆֆու քաղաքական հայացքների ու գործելաոճի հանդեպ շատերս իրավացիորեն կարող ենք բյուր վերապահումներ կամ անհամաձայնություններ ունենալ, Րաֆֆին պարտավոր է գիտակցել, որ իր թուլակամությունը կհանգեցնի հանրության նոր ծայրագույն հիասթափությանն ու արտագաղթին: Եթե Րաֆֆին իսպառ զուրկ չէ իրավիճակի լրջությունն ու հետևանքների տարողունակությունը գիտակցելու կարողությունից, ապա նա միանգամայն կհասկանա, որ այս ժամերն անդառնալիորեն որոշիչ են լինելու իր քաղաքական ու մարդկային կենսագրության համար: Դեպի նոր սերնդի Հայոց ազգային պետություն անցումային փուլը կարող է այսօր սկսվել: Հուսամ, որ սկիզբն ամեն դեպքում չի հապաղի:

Ալեքսանդր Քանանյան

Այս խորագրի վերջին նյութերը