Լրահոս

21.02.2013 14:38


ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարը չէ, որ գնա արկածախնդրության»

ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարը չէ, որ գնա արկածախնդրության»

«Ես հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վեց ամիս առաջ վեց տոկոս հավաքեց, իսկ հիմա 36 տոկոս, ինչը խառնաշփոթ է առաջացրել»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Հովհաննես Սահակյանը։

Բանախոսը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել է «իր պարտությունը արժանապատիվ ընդունել»։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն դիտարմանը, թե Հայաստանում ծիրանագույն հեղափոխություն է հասունանում, ՀՀԿ պատգմավորն ասել է. «Արմեն Մարտիրոսյանը ապարանցի տղա է, ինչ իմանա՝ ծիրանագույնը որն ա: Ես այս ընտրությունների  պարագայում չեմ տեսնում որևէ վարդագույն, ծիրանագույն, ծիածանագույն հեղափոխություն: Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարը չէ, որ գնա արկածախնդրության և իր գործողությունները միայն օրենքի շրջանակներում կիրականացնի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը