Լրահոս

22.02.2013 11:54


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտավազդ Փելեշյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտավազդ Փելեշյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Փելեշյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք արդի հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից եք: Ձեզանով իրավամբ հպարտանում է մեր ժողովուրդը: Ձեր ստեղծագործություններն առաջին իսկ քայլերից դարձան երևույթ ոչ միայն հայ, այլև համաշխարհային կինոյի տարեգրության մեջ: Դուք դասվում եք 20-րդ դարի մեծ կինովարպետների և կինոտեսաբանների շարքին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր թռիչքներ: Հուսով եմ, որ Դուք, լինելով Փարաջանովի բնորոշմամբ՝ «բացառիկ կինոհանճար», Ձեր հանդիսատեսին դեռ ուրախացնելու եք նոր և ինքնատիպ ստեղծագործական գյուտերով՝ ի փառս հայ կինոարվեստի»:

Այս խորագրի վերջին նյութերը