Լրահոս

22.02.2013 17:31


Գիզիրյան. «Ես ընդունել եմ իմ պարտությունը, թող Րաֆֆին էլ ընդունի իր պարտությունը»

Գիզիրյան. «Ես ընդունել եմ իմ պարտությունը, թող Րաֆֆին էլ ընդունի իր պարտությունը»

Շիրակի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Գիզիրյանը «168.am»-ի հետ զրույցում անդրադարձել է իր` աշխատանքի ազատման դիմում գրելուն:

«Ես դա արել եմ իմ կամքով: Իմ դիմումն այսօր եմ ներկայացրել: Ես ընդունել եմ իմ պարտությունը, դիմում եմ ներկայացրել, թող Րաֆֆին էլ ընդունի իր պարտությունը»,–ասել է Ա. Գիզիրյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամենաքիչ ձայները ստացել է Շիրակի մարզում:

Այս խորագրի վերջին նյութերը