Լրահոս

23.02.2013 09:03


Ավտոմեքենա է շրջվել

Ավտոմեքենա է շրջվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 00։37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի Լ 6258 պետհամարանիշով ավտոմեքենան Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր` 1991 թ. ծնված Վ. Խարշակի Չիգանը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1952թ. ծնված Մ. Հալաջյանին:

Տուժածները հոսպիտալացվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը` լավ:

Այս խորագրի վերջին նյութերը