Լրահոս

23.02.2013 12:10


Հրազդան գետն ընկած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հրազդան գետն ընկած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Փետրվարի 23-ին, ժամը 08.40-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Ա. Բալայանի որոնողական աշխատանքները:

Արարատի մարզի փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնոում են Արաքսավան գյուղի հատվածում, իսկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրասուզակ-ջրափրկարարները` Խաչփառ գյուղի հատվածում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:

Այս խորագրի վերջին նյութերը