Լրահոս

23.02.2013 12:21


Ուշքի՛ եկեք

Ուշքի՛ եկեք

Լևոնն եկավ, ասաց՝ ես նախկին ընտրված նախագահների ժառանգորդն եմ, իրենց պայքարի ժառանգորդն եմ, իրենց գործի ժառանգորդն եմ ու պիտի հասցնեմ հաղթանակի:
Րաֆֆին արդեն 4 օր ա պնդում ա, որ կապ չունի նախկին ամբողջ ընդդիմադիր պայքարի հետ: Հանրահավաքի ելույթներում դաշնակների կողմից հնչում ա, թե «վերջապես առաջին անգամ» ոտքի կանցնեց ժողովուրդը, իսկ հենց նոր եթերով էլ Րաֆֆին հերթական անգամ ցնցում ա, որ 88-ից էս կողմ երբեք էսպիսի ոգի չի եղել: Ես, իհարկե, կբացատրեի՝ ինչ ու ինչքան շատ բան ա սա նշանակում, բայց անկեղծ ասած ինքս ինձ խոստում եմ տվել «քաղաքական» վերլուծություններով չզբաղվել, ամեն կերպ աջակցել ԺՈՂՈՎՐԴԻՆ ու հերթակա՛ն համախմբանը, դրա համար կնշեմ միայն էն, ինչ էս օրերին արդեն խեղդում ա ինձ. ՈՎ ՈՐ ԿՎԻՐԱՎՈՐԻ էս հասարակության՝ 25 տարի տևող պայքարը, էս հասարակության անկոտրում կամքը, որը գնում ու ԱՄԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆՆ ասում ա իրա «չէ՛»-ն բռնապետությանը, ամեն ընտրությունից հետո մոբիլիզացվում ա ՑԱՆԿԱՑԱԾԻ շուրջ՝ անկախ քաղաքական նախապատվություններից, կրում ա զրկանքներ, կրում ճնշումներ, կրում «կոլցո օպերացիա» 2004-ի ապրիլի 12-ին, 2005-ին բարձրացնում ուսանողական բողոքի հսկա ալիք ու ինքնաբուխ ղեկավարվում ու հասնում հաջողության, 2008-ից կրում ա սպանդ ու տալիս 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր հալածյալներ... Չի հուսահատվում ու էլի՛, էսօր ՆՈՐԻՑ գալիս ու կանգնում ա հրապարակում!!!! ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ վիրավորողը իրան ապերախտ ա պահում ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ առջև, որը էսօ՛ր կանգնա՛ծ ա հրապարակու՛մ, ինչպե՛ս մի՛շտ!!!!! Ո՛Չ ՈՔ իրավունք չունի նսեմացնել էս հասարակության անդադար, մի վայրկյան չկանգնող ընդդիմադիր պայքարը բռնապետության ու կեղծիքների դեմ!!! Ինքնահաստատվեք իշխանության՝ ձեր քաղաքական հակառակորդի վրա, ՈՉ ԵՐԲԵՔ պայքարող հասարակության, որը միշտ նույնն ա, միշտ հրապարակում, միշտ պատրաստ պայքարելու: Լիդերները փոխվում են, իսկ հասարակությունը մնում ա հրապարակում: Ու ՈՉ ՈՔ իրավունք չունի ինքնահաստատվել էդ հասարակության վրա: Ուշքի եկեք ու մի տրորեք պայքարող քաղաքացու ինքնասիրությունը, դա անբարոյականություն ա!!! Թեպետ ինձ խոսք էի տվել ոչինչ չասել էս բողոքի ալիքի մասին, որովհետև էնտեղ հասարակությունն ա կանգնած, ինչպես միշտ, բայց հենց էդ հասարակությանը ես թույլ չեմ տա վիրավորել հանուն փոքրոգի ինքնահաստատումների: Ուշքի՛ եկեք ու վե՛րջ տվեք թքել էս հասարակության ընդդիմադիր պայքարի պատմության վրա: Ձեր առջև իշխանություն կա՝ ձեզնից իշխանություն գողացած, թքեք դրա՛ վրա: Իսկ հասարակության պայքարի պատմությունը էս հասարակության նվերն ա Ձեզ՝ ՁԵ՛Ր հարթակն ա, որով պիտի տե՛ր կանգնեք հասարակության ՁԵ՛Զ տրված քվեին: Ուշքի՛ եկեք:

Այս խորագրի վերջին նյութերը