Լրահոս

24.02.2013 11:48


Բողոքի ցույց Լոս Անջելեսում` նվիրված Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին

Բողոքի ցույց Լոս Անջելեսում` նվիրված Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին
Փետրվար 19-ին  Լոս Անջելեսում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին եւ Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցին:
Թեև արդեն 25 տարի է անցել Սումգայիթյան Եղեռնից, որի ժամանակ ադրբեջանաբնակ հայությունը հերթական անգամ ենթարկվեց անգութ ազերիների կողմից կազմակերպված սպանդին, Միացյալ Նահանգների հայերը շարունակում են պայքարել հանուն արդարության: Լոս Անջելեսում մի շարք հայանպաստ ծրագրերի հեղինակ Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը կրկին անգամ համախմբել է հայ համայնքին եւ բողոքի ցույց նախաձեռնել Ադրբեջանի հյուպատոսարանի առջև՝ հարգելու Սումգայիթյան ջարդերի զոհերի վառ հիշատակը և պայքարելու Ադրբեջանի կառավարության շարունակական բնույթ կրող արյունոտ և անբարօ քաղականության դեմ: Ցուցարարները նաև անհապաղ հատուցում էին պահանջում հայ սպա Գուրգեն Մարգարյանի անմեղ արյան համար, ով դաժանաբար կացնահարվեց 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում:Իսկ այն անընդունելի փաստը, որ այդ ոճրագործության հեղինակ՝ արնախում Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և դեռ ավելին՝ ազգային հերոսի պատվին արժանացել, մեծ հարված է հայերի ազգային ինքնասիրությանը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ հանդուրժել:
Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսի հայ համայնքը՝ ի դեմս Միացյալ Հայ Երիտասարդների, ևս մեկ անգամ իր բողոքի ձայնը բարձրացրեց ընդդեմ Հունգարիայի եվ Ադբեջանի սև և ամոթալի դիվանագիտական գործարքի, ինչպես նաև ընդդեմ միջազգային հանրության ստոր անտարբերության, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները՝ դեմ գնալով իրենց երբեմնի ճշմարիտ սկզբունքներին: Չնայած աշխատանքային օրվան և եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին, ցույցի մասնակիցները կատարեցին իրենց ազգային պարտքը՝ կրկին անգամ ապացուցելով աշխարհին, որ որքան պիղծ, վաղկոտ ու տկար է թուրքի ու ազերու հոգին, այնքան տոկուն, խիզախ ու անպարտ է հայի էությունը, որը գալիս է դարերից և վստահ գնում դեպի խոստումնալից ապագա, հավատալով որ վերջապես կլինի խստագույն պատիժ բարբարոսներին, արդար հատուցում մեր անդառնալի կորստին, հաղթանակ և փառք հայ ժողովրդին:
Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը միանգամայն անկուսակցական, անկրոնական եւ անշահութաբեր երիտասարդական կառույց է, որը հանդիսանում է Սփյուռքում ամենամեծ միջոցառման ՝Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված քայլարշավի նախաձեռնողն ու իրականացնողը 12 տարի շարունակ: Կազմակերպության նպատակն է Հայ երիտասարդության մեջ ակտիվության խրախուսումը, քարոզելով արդարություն և մարդու իրավունքների պաշտպանում։ Այն նաև հաստատում է գիտելիքի և կրթության ուժն ու կարևորությունը։ Մ.Հ.Ե.-ի առաքելությունն է՝ ծառայել միասնական բարրօրությանը և նպաստել ցեղասպանությունների ճանաչմանն ու վերացմանը ողջ աշխարհում, ինչպես նաև աջակցել հայրենիքի' Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանն ու առաջընթացին:
 նվիրված Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին եւ Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցին:
Թեև արդեն 25 տարի է անցել Սումգայիթյան Եղեռնից, որի ժամանակ Ադրբեջանաբնակ հայությունը հերթական անգամ ենթարկվեց անգութ ազերիների կողմից կազմակերպված սպանդին, Միացյալ Նահանգների հայերը շարունակում են պայքարել հանուն արդարության: Լոս Անջելեսում մի շարք հայանպաստ ծրագրերի հեղինակ Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը կրկին անգամ համախմբել է հայ համայնքին եւ բողոքի ցույց նախաձեռնել Ադրբեջանի հյուպատոսարանի առջև՝ հարգելու Սումգայիթյան ջարդերի զոհերի վառ հիշատակը և պայքարելու Ադրբեջանի կառավարության շարունակական բնույթ կրող արյունոտ և անբարօ քաղականության դեմ: Ցուցարարները նաև անհապաղ հատուցում էին պահանջում հայ սպա Գուրգեն Մարգարյանի անմեղ արյան համար, ով դաժանաբար կացնահարվեց 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում:Իսկ այն անընդունելի փաստը, որ այդ ոճրագործության հեղինակ՝ արնախում Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և դեռ ավելին՝ ազգային հերոսի պատվին արժանացել, մեծ հարված է հայերի ազգային ինքնասիրությանը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ հանդուրժել:
Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսի հայ համայնքը՝ ի դեմս Միացյալ Հայ Երիտասարդների, ևս մեկ անգամ իր բողոքի ձայնը բարձրացրեց ընդդեմ Հունգարիայի եվ Ադբեջանի սև և ամոթալի դիվանագիտական գործարքի, ինչպես նաև ընդդեմ միջազգային հանրության ստոր անտարբերության, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները՝ դեմ գնալով իրենց երբեմնի ճշմարիտ սկզբունքներին: Չնայած աշխատանքային օրվան և եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին, ցույցի մասնակիցները կատարեցին իրենց ազգային պարտքը՝ կրկին անգամ ապացուցելով աշխարհին, որ որքան պիղծ, վաղկոտ ու տկար է թուրքի ու ազերու հոգին, այնքան տոկուն, խիզախ ու անպարտ է հայի էությունը, որը գալիս է դարերից և վստահ գնում դեպի խոստումնալից ապագա, հավատալով որ վերջապես կլինի խստագույն պատիժ բարբարոսներին, արդար հատուցում մեր անդառնալի կորստին, հաղթանակ և փառք հայ ժողովրդին:
Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը միանգամայն անկուսակցական, անկրոնական եւ անշահութաբեր երիտասարդական կառույց է, որը հանդիսանում է Սփյուռքում ամենամեծ միջոցառման ՝Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված քայլարշավի նախաձեռնողն ու իրականացնողը 12 տարի շարունակ: Կազմակերպության նպատակն է Հայ երիտասարդության մեջ ակտիվության խրախուսումը, քարոզելով արդարություն և մարդու իրավունքների պաշտպանում։ Այն նաև հաստատում է գիտելիքի և կրթության ուժն ու կարևորությունը։ Մ.Հ.Ե.-ի առաքելությունն է՝ ծառայել միասնական բարրօրությանը և նպաստել ցեղասպանությունների ճանաչմանն ու վերացմանը ողջ աշխարհում, ինչպես նաև աջակցել հայրենիքի' Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանն ու առաջընթացին:

Այս խորագրի վերջին նյութերը