Լրահոս

25.02.2013 09:48


Ուսանողներն այսօրվանից դասադուլ են սկսում

Ուսանողներն այսօրվանից դասադուլ են սկսում

Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։ 

Դասադուլի սկիզբը մեկնարկում է փետրվարի 25-ին` ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։ Այդ կապակցությամբ ակցիայի մասնակից ուսանողները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ են ստեղծել:

Այս խորագրի վերջին նյութերը