Լրահոս

25.02.2013 13:06


Նվարդ Մանասյան. «...դա ոչ թե դասադուլ, այլ դասերից փախչել է նշանակում»

Նվարդ Մանասյան. «...դա ոչ թե դասադուլ, այլ դասերից փախչել է նշանակում»

ՀՅԴ–ական, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Նվարդ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսանողներ!
Եթե երկուշաբթի օրվանից ձեր հայտարարած դասադուլը կոնկրետ գործ չի ներառում իր մեջ, ուրեմն դա ոչ թե դասադուլ, այլ դասերից փախչել է նշանակում:
«Որպեսզի Դասադուլը իմաստ ունենա և գործին օգուտ բերի՝ այն պետք է կազմակերպված և պլանավորած լինի:
Այսպես՝ կազմակերպեք բողոքի ակցիաներ և նամակների հանձնում միջազգային կազմակերպություններին և դեսպաններին: Օրինակ հայտարարեք, որ ասենք երկուշաբթի օրը կազմակերպում եք բողոքի ակցիա GB դեսպանատան մոտ, երեքշաբթի օրը՝ Ֆրանսիայի և այդպես շարունակ, բողոքի ակցիա եվրոպական և միջազգային կազմակերպությունների գրասենյակների մոտ:
Մի կարգին ցուցակ կազմեք և նամակ գրեք:
Ձեր ակցիան արեք ու նամակը հանձնեք նրանց: 
Դա գործ է:
Իսկ եթե դասադուլի անվան տակ պիտի դասերից փախչեք...»։

Այս խորագրի վերջին նյութերը