Լրահոս

25.02.2013 13:12


Արցախում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը

Արցախում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Խաչեն գյուղում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն և ազգային ուղղվածություն ունեցող այս քաղաքական ուժի ձևավորման գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, հիմնադիր համագումարը կուսակցության վերջնական գրանցման համար անհրաժեշտ քայլերից է։ 

Համագումարը հաստատեց կուսակցության կանոնադրությունը և ընդունեց կուսակցության ծրագիրը, ընտրեց ղեկավար և վերահսկիչ մարմիններ։ Վեց ամիս անց, երբ կձևավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում, և կուսակցության անդամների քանակը կհասնի օրենքով նախատեսված թվին, տեղի կունենա նոր համագումար, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ։ 

Այս խորագրի վերջին նյութերը