Լրահոս

25.02.2013 14:49


Արման Մելիքյան. «Չորրորդ Նախագահի մասին խոսացողները օրինականացնում են ՀՀ-ում առ այսօր հաստատված անօրինությունը»

Արման Մելիքյան. «Չորրորդ Նախագահի մասին խոսացողները օրինականացնում են ՀՀ-ում առ այսօր հաստատված անօրինությունը»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կարող եմ միայն ափսոսանքս հայտնել այն կապակցությամբ, որ իշխանությունը չցանկացավ ապահովել ընտրությունների օրինականությունը, իսկ մնացյալ թեկնածուներն իրենց գործողություններով` քվեարկությանը մասնակցելով, փաստորեն աջակցեցին ընտրակեղծարարներին և այսօր անպտուղ վեճեր են վարում կեղծ ընտրաթվաբանության շուրջ, խոսում են ՀՀ չորրորդ նախագահի հայտնվելու մասին այն դեպքում, որ 1996 թվականից այս կողմ Հայաստանում ընտրված Նախագահի ինստիտուտը փոխարինված է դե-ֆակտո կառավարիչի ինստիտուտով: Այսպիսով չորրորդ Նախագահի մասին խոսացողները օրինականացնում են ՀՀ-ում առ այսօր հաստատված անօրինությունը: Կրկին ընդգծեմ. կեղծված ընտրություններում չկան հաղթողներ` բոլորը պարտված են: Հայաստանում իշխանության լեգիտիմացման իրավական հնարավորությունները սպառված են և խնդիրը կարող է լուծում ստանալ միայն քաղաքական թափանցիկ և փոխպարտավորեցնող համաձայնությունների հիման վրա: Իմ փետրվարի 13-ին հրապարակված իմ այս հայտարարությունը գուցե կոգնի հետադարձ հայացք գցել և ինչ-որ բաներ նորովի վերաիմաստավորել»։

Այս խորագրի վերջին նյութերը