Քաղաքական

26.02.2013 15:27


ՀԱԿ–ը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում

ՀԱԿ–ը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում

Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ ազգային կոնգրեսը իրազեկել էր, եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։

Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել «Ժառանգություն» կուսակցությանը։

2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին։

Այս խորագրի վերջին նյութերը