Աշխարհ

27.02.2013 09:53


Իվանիշվիլին Սահակաշվիլիին «Facebook»–ով կանչել է հանդիպման

Իվանիշվիլին Սահակաշվիլիին «Facebook»–ով կանչել է հանդիպման

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով կանչել է հանդիպման։ Հրավերի նման ձևը զարմացրել է Սահակաշվիլիին։

«Առաջին անգամ եմ լսում, որ վարչապետը նախագահին նամակ ուղարկի «Facebook»-ի միջոցով»,–լրագրողներին ասել է Սահակաշվիլին։ Միաժամանակ նա, այդուհանդերձ, դրական պատասխան է տվել և Իվանիշվիլիի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել։ 

Նշենք, որ Իվանիշվիլին այս սոցիալական ցանցում բավական ակտիվ գործունեություն է ծավալում և իր էջը շարունակ թարմացնում է օպերատիվ տեղեկատվություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը