Լրահոս

25.06.2009 15:21


Հայաստանից Կրասնոդարի երկրամաս միգրացիան մեծացել է

Կրասնոդարի երկրամասում տպագրվող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր,  «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը լրագրողների հտ զրույցում նշել է, որ վերջին ժամանակներում Հայաստանից Կրասնոդարի երկրամաս միգրացիան մեծացել է։ Խոսելով հայ համայնքի խնդիրների մասին՝ նա նշել է, որ չկան մասնագետներ, որ համայնքը կազմակերպեն. հայերի մի մասը մնում է համայնքային կյանքից դուրս։ Ըստ Տիգրան Թավադյանի՝ վատ է նաև Սփյուռք-հայրենիք կապը։

-Ռաստովի մարզում հյուպատոսարան կա, ու մեկ էլ տարին մեկ անգամ կրթության նախարարությունից դասագրքեր ենք ստանում։ Ուրիշ կապ չունենք։ Մենք շատ սպասելիքներ ունեինք Սփյուռքի նախարարությունից, բայց չտեսանք այն, ինչ սպասում էինք։ Ջերմացում չեղավ, ավելին, անվստահություն կա Հայաստանի հանդեպ։ Հայերի մեծ մասը, որոնք Հայաստանից են գալիս, դժգոհ են կառավարությունից, և այդ ամեն ինչը չի ամրապնդում Հայաստան-Սփյուռք կապերը,- ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը