Լրահոս

01.03.2013 21:08


Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի երկուսին

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի երկուսին

Բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա փառատոնի մեկնարկը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում մարտի երկուսին, ուր Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Ակվարիում» ֆիլմը: Անդրեա Առնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» յուրատիպ և եզակի արդի պատում է մեր ժամանակների մասին:

 «Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը