Լրահոս

01.03.2013 17:12


Արման Մելիքյանը Սահմանադրական դատարան չի դիմի

Արման Մելիքյանը Սահմանադրական դատարան չի դիմի

Սահմանադրական դատարան չենք դիմելու: Պատճառն այն չէ, որ չունենք ընտրությունների զանգվածային կեղծման անհրաժեշտ ու ավելի քան բավարար ապացույցները, այլ այն, որ Հայաստանում արդարադատության համակարգ կոչվածն արդարադատության հետ նվազագույն առնչությունն անգամ չունի` մեռած է: Հայցադիմումը պատրաստ է, ապացույցներն ավելի քան համոզիչ, սակայն դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն: Ես տխուր փորձը ունեմ դեռևս 2008թ. ի վեր, երբ ՀՀ ՍԴ հայց ներկայացրեցի, որով փորձում էի վերականգնել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելու փաստացիորեն խլված իրավունքը: Այսօր արտերկրում մենք ունենք երկու տեսակի ՀՀ քաղաքացիներ` նրանց աննշան մի մասը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ մոտ 1.260.000 քաղաքացիներ էլ կամայականորեն զրկված են այդ հնարավորությունից:Նախապես էի հայտարարել, որ ՀՀ իրավապահ ու դատական համակարգերին որևէ հարցով չեմ դիմելու, քանի որ Հայաստանը իրավական պետություն չէ այսօր: Փետրվարի 18-ի "քվեարկությունը" ժողովրդին խաբելու այնչափ անամոթ և խայտառակ մի օրինակ էր, որ գայթակղություն առաջացրեց դատական կարգով վիճարկել դրա` իշխանության քմահաճույքով նկարված արդյունքները, սակայն սթափ վերլուծությունը ստիպեց հրաժարվել այդ մտքից. ՀՀ դատական համակարգին դիմելը կնշանակի, որ ճանաչում եմ այդ համակարգի` դատելու իրավունքն ու իրավասությունը, իսկ ես դա անել չեմ կարող, այդ իրավունքն այդ համակարգը չի վաստակել: Իմ թիմի այս որոշումը ամենևին չի նշանակում, որ համակերպվել ենք այս իրավիճակի հետ` պարզապես այլ ուղիներ ենք տեսնում արդարություը հաստատելու համար:

Արման Մելիքյան

Այս խորագրի վերջին նյութերը