Քաղաքական

02.03.2013 11:41


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանդես է եկել նոր զեկույցով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանդես է եկել նոր զեկույցով

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ «Հետընտրական միջանկյալ զեկույց» վերնագրով նոր զեկույցը։
Փաստաթղթում վերլուծվել են  քվեարկության օրվան հաջորդած շրջանում տեղի ունեցած զարգացումները: 

Զեկուցում, միաժամանակ,  ուշագրավ մի  հատված կա, որը վերաբերվում է Սերժ Սարգսյանի օգտին գրանցված արդյունքներին:

 «ԿԸՀ-ի կողմից հրապարակված վերջնական պաշտոնական արդյունքների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ վերլուծությունը ցույց է տալիս, որ սերտ կորելյացիա կա ընտրողների մասնակցության եւ գործող նախագահի ստացած քվեների միջեւ: Այն տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերից 1746-ը ունեցել են 300-ից ավելի գրանցված ընտրողներ: Նրանցից 144-ում  ընտրատեղամասերում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը անհավանական բարձր է թվում: Նրանցից 115-ում գործող նախագահը ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն: 303-ից 198 տեղամասերում, որտեղ մասնակցությունը կազմել է 70-80 տոկոս, գործողը ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասերում որտեղ մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ցածր, Սարգսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս քվե` դրանցից 40 տեղամասերում, Հովհաննիսյանը` 50-ից ավելի տոկոս քվե` դրանցից 155 տեղամասերում:  

 Սերժ Սարգսյանին օգտին գրանցված բարձր արդյունքների այս միտումը, որը նկատվել է հիմնականում բարձր մասնակցություն գրանցած տեղամասերում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության հարցում»,- գրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քիչ առաջ հրապարակված զեկույցում:

 

Այս խորագրի վերջին նյութերը