Լրահոս

02.03.2013 12:51


19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել

19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել

Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում փետրվարի 21-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, զորամասերից մեկում արտակարգ միջադեպի հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Հակոբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով:

Այդ մասին «iLur.am»-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեղեկացնենք, որ 110 հոդվածի 1-ին մասն իր մեջ ներառում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը