Լրահոս

26.06.2009 10:19


Հայերի հետ բախումից խուսափելու համար Վրաստանի ընդդիմությունը թույլատրել է Մ. Սահակաշվիլիին անցնել իր նստավայր

Վրաստանի ընդդիմությունը որոշել է դադարեցնել Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրի շրջափակումը։ Այս կապակցությամբ ակցիայի կազմակերպիչները հանդես եկել են հայտարարությամբ։ Դրանում մասնավորապես ասված է.

«Նախագահական նստավայրի շրջափակման դադարեցման որոշումը երկու պատճառով է կայացվել՝ առաջինը, որ իշխանությունների և տեղի բնակչության միջև լարվածության արհեստական սրման վտանգ կա (տեղի բնակչության մի մասը սատարում է ընդդիմությանը), և երկրորդ՝ տեղի բնակչության՝ հատկապես հայերի և վրացիների միջև, ազգային հողի վրա բախման վտանգը կա (Հավլաբարի բնակչության մեծ մասը հայեր են)։ Հաշվի առնելով բնակչության և ակցիայի մասնակիցների շահերը՝ մենք ժամանակավորապես հանում ենք հավլաբարյան նստավայրի շրջափակումը»։

Հայտարարության տակ ստորագրել են պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլիի «Շարժում միացյալ Վրաստանի համար» կուսակցությունը և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Դեմոկրատական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցությունը։ Հենց նրանք են նախագահական նստավայրի շրջափակման ակցիայի կազմակերպիչները։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը