Լրահոս

02.03.2013 23:10


«Եվրատեսիլ 2013»–ում Գոռ Սուջյանը կներկայանա «Lonely Planet» երգով (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2013»–ում Գոռ Սուջյանը կներկայանա «Lonely Planet» երգով (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որի ժամանակ որոշվեց, թե որ երգով է Շվեդիայի Մալմո քաղաքում հանդես գալու Գոռ Սուջյանը։ Ներկայացվեց չորս երգ, որոնց հեղինակների անունները, հավասար մրցակցություն ապահովելու համար, գաղտնի էին պահվում։ Գաղտնի էր նաև ժյուրիի կազմը։ Հեռուստադիտողների քվեարկությունների և ժյուրիի ձայների 50/50 համադրությամբ ընտրվեց «Lonely Planet» երգը։ Դրանից հետո նոր հայտարարվեց երգի հեղինակների անունները։ Երաժշտությունը՝ հանրահայտ «Black Sabbath» խմբից Թոմի Այոմի, խոսքերի հեղինակ՝ Վարդան Զադոյան։

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում այս երգով Հայաստանը կներկայացնի մայիսի 14-ին կամ 16–ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18–ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը